Անգլիայի ֆուտբոլի միությունը 4 խաղով որակազրկել է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ռամիրեսին:

Բրազիլացին որակազրկվել է Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Սանդերլենդի» դեմ հանդիպմանը մրցակցի խաղացող Սեբաստիան Լարսոնի դեմքին հարվածելու համար:

Այս դրվագի համար Ռամիրեսը ենթարկվել է երեքխաղյա որակազրկման ևս մեկ խաղով որակազրկվել է «Ասթոն Վիլայի» հետ խաղի արդյունքում: Նշենք, որ ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը: Այս մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի պաշտոնական կայքը: