Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆերենցիան որակազրկել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին:
Կատալոնյան «Բարսելոնայի» խաղացողը որակազրկվել է 4 խաղով:
Արդյունքում բրազիլացին այլևս չի խաղա Ամերիկայի գավաթի խաղարկությունում, եթե Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան չբողոքարկի ընդունված որոշումը:
Հիշեցնենք, որ Նեյմարը Կոլումբիայի հավաքականի հետ հանդիպման ավարտից հետո գնդակով հարվածել էր Պաբլո Արմերոյին, և Կարլոս Բական ընդհարվել էլ բրազիլացու հետ՝ խաղընկերոջը պաշտպանելու համար: Արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ հեռացվել են դաշտից: