Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պաշտոնապես հեռացավ մադրիդյան թիմից. այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ցանկանում եմ հայտնել, որ «Ռեալի» տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց բաժանվելու Կարլո Անչելոտիից: Նման որոշում ընդունելը շատ դժվար էր: Մենք շատ բարձր պահանջներ ունենք: «Ռեալը» միշտ ցանկանում է տիտղոսներ նվաճել: Թե ինչ Աանչելոտին այն չի արել, չգիտեմ, սակայն «Ռեալը» բարձր պահանջներ ունի: Հաջորդ շաբաթ կհայտարարենք նոր գլխավոր մարզչի անունը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Անչելոտիին երկու տարվա աշխատանքի համար: Ակումբը միշտ նրա տունը կմնա: Անչելոտին մտավ ակումբի պատմության մեջ, քանի որ նրա հետ նվաճեցինք Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը», -նշել է Պերեսը:
Անչելոտին մադրիդյան թիմը գլխավորել է 2013թ-ից: Նրա ղեկավարման օրոք «Ռեալը» մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում, Իսպանիայի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում: