Բրիտանացի գործարար, «Formula-1» ավտովազքարշավի մրցումների սեփականատեր Բեռնի Էքլսթոունը, նույնիսկ 100 միլիոն դոլար վճարելով իր դեմ հարուցած քրեական գործի կարճման դիմաց, չի ազատվել իր բոլոր խնդիրներից:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ները, գերմանական դատախազությունը բրիտանացու դեմ քրեական գործ էր հարուցել գերմանական Bayern LB բանկի աշխատակից Գերհարդ Գ ժիբովսկուն 33 միլիոն եվրո գումար որպես կաշառք տալու համար:

 

Գժիբովսկին, որը դատապարտվել Էր 8,5 տարվա ազատազրկման, հաստատել Էր, որ դա կաշառք Էր: Էքլսթոունը գերմանական դատախազությանը առաջարկել էր 100 միլիոն դոլար փոխհատուցում վճարել իր արարքի համար եւ դատախազությունն ընդունել Էր իր այդ առաջարկը:

 

Բայց Bayern LB բանկի ներկայացուցիչները հրաժարվել են իրենց առաջարկված 25 միլիոն եվրո գումարի փոխհատուցումից: Գժիբովսկին հենց այս բանկի աշխատակիցն Է եղել: