Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրը Թուրինի «Յուվենտուսին» զիջելուց հետո նշել է.
«Հպարտանում եմ իմ թիմով և երկրպագուներով: Այսօր բախվեցինք ֆուտբոլի դառը կողմին, սակայն մենք կվերադառնանք: Լավ խաղացինք, շատ պահեր ունեցանք, բաց թողեցինք ստանդարտի խաղարկումից հետո: Տվեցինք մեր ողջ ուժերը, այդ պատճառով էլ զղջալու պատճառ չունենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ պատասխան խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, և երկու խաղերում գրանցված 2:3 հաշիվը մադրիդյան թիմին պայքարից դուրս թողեց: