Կրեմլը կոչ է անում չփնտրել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք հայերի զանգվածային արտագաղթի պատասխանատուներին և հայտարարում է, որ դրա ուղղակի պատճառ չկա, գրում է Interfax-ը։
«Դժվար թե հնարավոր լինի խոսել այն մասին, թե ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների անմիջական պատճառ չկա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ, նա համաձայնել է, որ «մարդիկ ցանկություն են հայտնում լքել Արցախի տարածքը՝ ոմանք ընդմիշտ, ոմանք էլ՝ ժամանակավորապես»։
«Այստեղ գլխավորն այն է, որ նրանք, ովքեր նման որոշում են կայացրել, ապահովված լինեն նորմալ կենսապայմաններով, այսինքն՝ մեզ ամենից շատ անհանգստացնում է այս խնդրի հումանիտար կողմը»,- ասել է Պեսկովը։