Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում «Բարսելոնայի» հաջողություններն Իսպանիայի առաջնությունում: Ւտալացի մասնագետը հավելել է, որ իր թիմն իր խաղով մտադիր է կատալոնացիների վրա ճնշում գործադրել մինչև վերջ:

«Ներկա պահին չենք մտածում ուրիշների մասին և կենտրոնացած ենք մեր առջև դրված խնդիրների վրա: Ձգտում ենք Իսպանիայի չեմպիոնության համար պայքարել մինչև վերջ: Մեր նպատակը «Բարսելոնային» ստիպելն է հաղթել իր բոլոր խաղերում: Դա պայմանավորված է մեր ներկա արդյունքներով»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ Պրիմերայի 33-րդ տուրից հետո «Արքայական ակումբը» 79 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բարսելոնան» 81 միավորով՝ առաջինը: