Մադրիդի «Ռեալը» թիմի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին որպես տուգանք կվճարի 4 մլն եվրո, տեղեկացնում է Goal.com-ը:

Պայմանագրի համաձայն՝ իտալացի մասնագետը կստանա այն գումարի 50%-ը, որը պետք է աշխատեր հաջորդ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբն օրերս հայտարարեց 55-ամյա մասնագետի հեռացման մասին:

«Արքայական ակումբի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մեկ շաբաթից: