armsport.amԱրգենտինայի հավաքականի ավագ, առաջատար Լիոնել Մեսսին Աշխարհի 2014 թվականի առաջնության մեկնարկից առաջ կիսվել է սպասումներով:

-Մենք պետք է ամեն ինչ անենք չեմպիոնության համար: Խաղ առ խաղ ավելի վստահ ենք գործում եւ հավատում ենք մեր ուժերին:

Արգենտինայի հավաքականն ունի ուժեղ ֆուտբոլիստներ, ովքեր եվրոպական առաջատար ակումբերում են խաղում եւ ավարտված մրցաշրջանում նշանակալի արդյունքների են հասել:,- Մեսսիի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցներն են Նիգերիայի, Բոսնիայի եւ Իրանի ընտրանիները: