Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելն' անդրադառնալով Գերմանիայի գավաթի խաղարկության «Վոլֆսբուրգի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը, նշել է.

«Եթե օբյեկտիվ լինենք, ապա անհրաժեշտ է խոստովանել, որ որոշ դրվագներում մեր բախտը բերեց: Մրցակիցը մեր դարպասը գրավելու շատ պահեր ուներ, սակայն նա չկարողացավ դրանք օգտագործել: Վերջին շաբաթում քիչ ուժ չծախսեցինք և եզրափակիչ դուրս գալը մեզ հեշտ չտրվեց»,- Կելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: