Շանհայում մեկնարկել է International Champions Cup ընկերական մրցաշարը, որի շրջանակներում միմյանց հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Առաջին խաղակեսն ավարտված է. թիմերը ընդմիջման գնացին դորտմունդցիների գոլային առավելությամբ` 2:0 հաշվով:
19-րդ րոպեին գոլ հեղինակեց Գոնսալո Կաստրոն, իսկ 36 -րդ րոպեին Օբամեյանգը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը:
Նշենք, որ խաղին մասնակցում է նաև Հենրիխ Մխիթարյանը: