Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ հանդիպումը.

«Անհավանական մթնոլորտում տեղի ունեցած շատ լարված խաղ էր: Ես թեթևություն եմ զգում, սակայն վաղ է ուրախանալ: Մենք պետք է շարունակենք աշխատել և հաղթել: «Բորուսիան» լավ խաղ ցուցադրեց և արժանի էր հաղթանակի, սակայն սա ընդամենը մեկ խաղ է: Կարծում եմ՝ մեր բախտը բերեց մեր դարպասի մոտ հնարավոր 11 մետրանոց հարվածի իրավիճակում: Հաջողությունը, սակայն, մեզնից երես թեքեց Օբամեյանգի երկու չգրանցված գոլերի դրվագներում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը: