Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստան-Հայաստան հանդիպման մասին, որը վերջինը կլինի Վարդան Մինասյանի համար' որպես հավաքականի գլխավոր մարզիչ.
«Հուսով եմ' մեզ կհաջողվի մարզչին հաղթանակով ճանապարհել: Մինասյանը լավագույնին է արժանի: Մենք' նրա գլխավորությամբ, երկար ենք աշխատել և միշտ հարգել ենք: Ռուսաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը, հավանաբար, լավագույն միջոցը կլինի ցույց տալու համար, թե որքան երախտապարտ ենք իր աշխատանքի համար: Մինասյանը հիանալի մարզիչ և լավ ընկեր է բոլորի համար: Շալանդը հիանալի մարզիչ է: Ցանկանում եմ, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականը հաջողության հասնի»,-Մովսիսյանի խոսքը մեջբերում է Советский спорт-ը: