Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահեցրել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի համար պայքարը դեռ չի վերջացել:
«Անցած տարի մենք պարտվեցինք միայն եզրափակչում: Հիմա էլ տպավորություն կա, թե արդեն հանձնվել ենք, սակայն պայքարը դեռ շարունակվում է: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտ թիմերից մեկն է: Մեզ պետք է ավելի լավ պաշտպանվել և օգտագործել անգամ փոքրիկ հնարավորություններն: Մենք ուզում ենք հաղթել «Ռեալին»»,-նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Կլոպը:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթեց «Բորուսիային»: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր' ապրիլի 8-ին Դորտմունդում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22-45-ին: