Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Գերմանիայի հավաքականի դեմ կայանալիք խաղի սպասումների մասին:
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը կարծում է, որ իր թիմը կարող է այդ դիմակայությունում հաղթել:
«Գերմանիայի հավաքականը շատ ուժեղ է: Սա աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է և Աշխարհի առաջնության ֆավորիտներից: Սակայն մենք մտադիր ենք անել այն ամենը, ինչ կներեն մեր ուժերը, որպեսզի հաղթենք: «Ռեալը» երկար ժամանակ նույնպես չէր կարողանում հաղթել «Բավարիային», բայց չէ՞ որ ամեն ինչ փոխվեց: Սա պետք է լինի Պորտուգալիայի տարին», Ռոնալդու խոսքերը մեջբերում է A Bola-ն: