Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի 7-րդ տուրում՝ «Մայնցի» նկատմամբ հաղթանակից հետո (2:1), նշել է, որ իր թիմն այժմ պետք է հանգստություն պահպանի:
«Իմ շնորհավորանքը «Մայնցին», որը հիանալի խաղաց: Մենք ընդմիջումից հետո ամբողջությամբ վերահսկում էինք խաղը և գոհ ենք հաղթանակից: Իսկապես ուրախ եմ այն բանի համար, թե ինչպես սկսեցինք մրցաշրջանն Աշխարհի առաջնությունից հետո: Այժմ, սակայն, մենք պետք է փորձենք հանգստություն պահպանել և պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը: