Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իր թիմի ցուցադրած խաղին:
«Մենք խելացի խաղ ցուցադրեցինք: Մտադիր էինք վերահսկել խաղի ելքը և թույլ չտալ «Արսենալին» հակագրոհ սկսել: Առաջին խաղակեսում մրցակցին միայն մեկ հնարավորություն տվեցինք: Երբ հաշիվը հավասարվեց, մենք որոշակի խնդիրներ ունեցանք, սակայն դրանք լուրջ խնդիրներ չես անվանի: Այնպես որ, մենք բավարարված ենք խաղից, ամեն ինչ կարգին է»,-Գվարդիոլայի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Սակայն երկու խաղերի արդյունքում մյունխենցիները դուրս թողեցին պայքարից Լոնդոնի «Արսենալին»: