Եվրամիության ներսում այնքան հուժկու ֆինանսատնտեսական դիսբալանսներ են ստեղծվել ու սաստկանում, որ ԵՄ-ն կարող Է չդիմանալ ու կործանվել: Այս մասին նախազգուշացրել Է ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:

 

Նա Լոնդոնում ներկայացրել Է իր նոր գիրքը՝ «Եվրամիության ողբերգությունը»: Աշխատությունն իրենից ներկայացնում Է հարցազրույցների եւ հոդվածների ժողովածու, որոնք Սորոսը գրել Է վերջին տարիներին:

 

«Եվրոգոտու եւ Եվրամիության գլխավոր հիմնախնդիրն այն Է, որ ԵՄ-ի վարկատու երկրների եւ պարտապան երկրների միջեւ անդունդը շարունակվում Է ընդլայնվել,- ընդգծել Է Սորոսը:- Եվրամիությունը գնում Է դեպի տեւական լճացում, որը կսաստկացնի դիսբալանսները: Դժբախտաբար, Եվրամիությունը կարող Է եւ չդիմանալ այդ ճգնաժամային ճնշմանը»:

 

Նրա կարծիքով՝ սույն իրավիճակի լուծման լավագույն տարբերակը կարող Էր լինել եվրոգոտուց Գերմանիայի դուրս գալը: «Սակայն հարցն արդեն այդպես չԷ դրված»,- նշել Է ֆինանսիստը:

 

«Եվրամիությունում ֆինանսական ճգնաժամի սուր փուլն արդեն անցած Է, եւ այժմ ԵՄ-ն մտնում Է քաղաքական ճգնաժամ,- ասում Է Սորոսը:- Դա արտահայտվում Է առաջին հերթին երկու հարթություններում՝ եվրոյի հետ կապված դժվարությունները, ինչպես նաեւ խնդիրները Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության փոխհարաբերություններում: Դրա հետեւանքով ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են ԵՄ-ի երկրներում ստանալ ընտրողների ձայների մինչեւ մեկ երրորդը: Դա վիթխարի ազդեցություն կունենա միության ամբողջ իրադրության վրա, ինչը մեծ երկյուղներ Է ներշնչում», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: