Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է բարեգործություն անել: Այս անգամ Ռոնալդուն օգնել է 10 ամսեկան փոքրիկի:
Փոքրիկին գլխուղեղի անհապաղ վիրահատության համար մեծ գումարներ են անհրաժեշտ եղել: Ընտանիքի ընկերները դիմել են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին և խնդրել ֆուտբոլիստի մարզաշապիկը և խաղակոշիկները, որպեսզի աճուրդում վաճառեն և վիրահատության գումարի մի մասը վաստակեն:
Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ոչ միայն նվիրել է խաղակոշիկը և մարզաշապիկը, այլև հանձն է առել վճարել վիրահատության ողջ գումարը (60.000 եվրո): Փոքրիկի վիրահատությունը կկայանա առաջիկայում: