Վանում մարտի 14-ին ընթացող Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման շրջանակում մամուլի համար փակ դռների հետեւում հանդիպել են Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովը եւ Մուհամեդ Ջավադ Զարիֆը: Այս մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաեւը:

 

Երկկողմ հանդիպումներից հետո տեղի կունենա նաեւ երեք երկրների ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպում, որտեղ կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:

 

Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարի Նախիջեւանում: