Մարտի 14-ին Նորք-Մարաշ համայնքի թիվ 157 հիմնական դպրոցում Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը հանդիսավոր բացեցին «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և կահավորված համակարգչային դասարանը:
Սա «Յուքոմ» ընկերության կողմից վերանորոգված և վերազինված թվով ութերորդ համակարգչային դասարանն է Երևան քաղաքում:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև կնքված «Համաձայնության հուշագրի» համաձայն՝ Ucom ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում գործող 15 երևանյան դպրոցների համակարգչային սենյակները: Հենց այս հուշագրի շրջանակներում էլ իրականացվել է վերանորոգումը:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն իր խոսքում նշեց, որ համակարգչային դասարանի վերանորոգումն ու կահավորումը իրականացվել է գլխավորապես այն նպատակով, որ աշակերտներին հնարավորություն տրվի ստացած գիտելիքների միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: «Հուսով եմ, որ դպրոցի ուսուցիչները ճիշտ կուղղորդեն երեխաներին՝ համակարգչային դասարանն ինքնազարգացման և հայրենիքի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար», - նշել է Հայկ Եսայանը: