Ղրիմի ժողովրդի որոշումն` անցկացնել հանրաքվե կարգավիճակի որոշման վերաբերյալ, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է, որ մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն օրինական է եւ որոշելու է Ղրիմի ճակատագիրը: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Պուտինն ու Պան Գի Մունը պայմանավորվել են կապ պահպանել եւ քննարկել Ուկրաինայի իրավիճակը:
Ուկրաինայի հարցը շարունակում է օրակարգային մնալ նաեւ Վաշինգտոնում: Սպիտակ Տանը Իռալդիայի վարչապետ Էնդոյ Քենիի հետ ասուլիսի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վճռական են ոչ միայն պահպանելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այլեւ` անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
«Մենք շարունակում ենք հույս փայփայել, որ կգտնվի դիվանագիտական լուծում ուկրաինական ճգնաժամը լուծելու ուղղությամբ: Սակայն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միասնական են Ուկրաինայի տարածքայ ին ամբողջականության պահպանման հարցում, եւ պատասխան համապատասխան միջոցներ կձեռնարկեն, եթե ինքնիշխանությունը վտանգվի»,- հայտարարել է Օբաման: