Մարտի 14-ին, ժամը 09.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 25/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Քրիստինե Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ' նույն օրը, ժամը 16.00-ին, բաժանմունք է ներկայացել 1983 թ. ծնված Լևոն Կ.-ն և հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: