Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է իսպանական միանգամից մի քանի ակումբի' լիցենզավորման կանոնակարգը խախտելու և պետությունից չարտոնված ֆինանսական աջակցություն ստանալու մեջ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Այդ ակումբներն են «Ռեալը», «Բարսելոնան», «Վալենսիան», «Էլչեն», «Օսասունան» և «Հերկուլեսը»:

Մինչև ապրիլի 7-ը, բոլոր ակումբները պետք է ներկայացնեն հանձնաժողովի պահանջած ֆինանսական բոլոր փաստաթղթերը: