Պաղեստինի 18-ամյա բնակչուհին ինքնահրկիզման է դիմել ոստիկանության շենքի դիմաց: «Դեյլի Մեյլ»-ի հաղորդմամբ` աղջիկն այդ քայլին է գնացել, քանի որ իրեն բռնաբարած երիտասարդը կաշառքի դիմաց ազատ է արձակվել:

 

Երիտասարդը տեղի իրավապահներին կաշառել է 700 դոլարով:

 

Պակիստանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնակատարը նշել է, որ աղջիկը գնացել էր բողոքելու համար, սակայն տեսնելով, որ մեղավորին ազատ են արձակել, ինքնահրկիզվել է:

 

Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է: