Ղրիմում ավարտվել է ինքնավար հանրապետության հետագա կարգավիճակի շուրջ հանրաքվեն: Բոլոր ընտրական տեղամասերը փակվել են. հայտնում է itar-tass-ը:

 

Քվերակության վերջնական արդյունքները հայտնի կդառնան մի քանի օր անց, սակայն նախնական տվյալները Ղրիմի գերագույն խորհրդի ընտրական հանձնաժողովը կհրապարակի արդեն Մոսկվայի ժամանակով 00:30-ին:

 

Ընտրության մասնակիցների ակտիվությունը երկու անգամ գերազանցել է 2012թ. հոկտեմբերին կայացած Ուկրաինայի պատգամավորական ընտրությունների ժամանակվա ցուցանիշը: Մոսկվայի ժամանակով 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 73,4%-ը: Սևաստոպոլում քվեարկության մասնակիցների թիվը կազմել է ընտրողների 83,5%-ը:

 

Դիտորդների հաղորդմամբ' ընտրություններն անցել են խաղաղ ու բնականոն հունով: Միջազգային փորձագետների, ՌԴ հանրային պալատի և Դաշնային ժողովի դիտորդական առաքելությունների դիտարկումները հայտնի կդառնան մոտակա ժամերին:

 

Այս պահի դրությամբ ողջ թերակղզում տոնական տրամադրություն է: Տների պատշգամբներին և մեքենաների վրա փակցված են Ռուսաստանի Դաշնության դրոշները: