Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեին կուղարկվեն ՌԴ-ի սուբյեկտների ընտրական հանձնաժողովների ութ նախագահներ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վլադիմիր Չուրովը:

 

«Ղրիմ կմեկնեն ՌԴ-ի ութ սուբյեկտների ընտրական հանձնաժողովների նախագահներ: Այն մասին, թե ԿԸՀ-ն կհետեւի արդյոք մայիսյան ընտրություններին (Ուկրաինայի), դեռեւս վաղ Է խոսել»,-ասել Է Չուրովը:

 

Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի որոշման շուրջ հանրաքվեն նշանակված Է մարտի 16-ին: Ուկրաինայի ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:

 

Մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը հռչակագիր Է ընդունել ի պաշտպանություն Ուկրաինայից տարածաշրջանի անկախության եւ մտադիր Է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Որոշումն ընդունվել՝ արտահերթ նստաշրջանում: Նախագիծը պաշտպանել են խորհրդարանի 100 պատգամավորներից 78-ը:

 

«Ղրիմը՝ որպես ինքնիշխան անկախ պետություն, հանրաքվեի անցկացումից հետո կդիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես սուբյեկտ ՌԴ-ի կազմ մտնելու առաջարկով»,-ասել Է Ղրիմի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչը: