Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, մարտի 14-ին' ժամը 00.15-ի սահմաններում, Այգուտ գյուղի մերձակայքում հայտնաբերվել և բաժնի տարածք է տեղափոխվել 1966թ. ծնված Սամվել Ս.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան' մոտ 6 խմ վառելափայտով բեռնված:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի Գետիկի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահ, 1977թ. ծնված Անդրանիկ Բ.-ն իրեն վստահված պահաբաժնից, առանց համապատասխան թույլտվության, հատել է 4-5 ծառ և, դարձնելով վառելափայտ, 100.000 դրամով վաճառել Սամվել Ս.-ին: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: