Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մարտի 3-ին շրջագայություն կատարելիս Վազաշեն գյուղի սկզբնամասից անտառ տանող ճամփեզրին հայտնաբերել են տարբեր երկարության և տրամագծով լորենու 9 գերան:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գերանները պատկանում են անտառապահ, 1973թ. ծնված Գուրգեն Ղ.-ին, որը 2014թ. դեկտեմբերին իրեն վստահված հանդամասից առանց համապատասխան թույլտվության հատել է 2 լորենի:

 

Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: