Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի կազմ նոր սուբյեկտի՝ Ղրիմի ընդունման կապակցությամբ մարտի 18-ին ուղերձով կդիմի Դաշնային ժողովին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը՝ ամփոփելով Դումայի խորհրդի նիստի արդյունքները:

 

Ղրիմի խորհրդարանն այսօր արտահերթ նիստի ընթացքում ընդունել էր «Ղրիմի անկախության մասին» որոշումը։ Դրա օգտին քվեարկել է 85 պատգամավոր։

 

Ուղերձի հրապարակումը պլանավորված է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին: