Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի շրջանակներում Ժնևում գտնվող ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 17-ին հանդիպել է Քուվեյթի ազգային ժողովի խոսնակ Մարզուք ալ-Գհանիի հետ:

 

Ինչպես հաղորդում է քուվեյթյան «KUNA» լրատվական գործակալությանը, ԱԺ խոսնակները քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ներկայացրել իրենց երկրների դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ:

 

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-19-ը Ժնևում մասնակցելու է Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին:

 

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով' «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: