Ամերիկայի հայկական համագումարը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի հետ, մարտի 21-22-ին կազմակերպում են «Հայոց ցեղասպանություն. դասեր անցյալից՝ հանուն ապագայի» խորագրով համաժողով: Համաժողովի շրջանակներում քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությ ան տարաբնույթ ասպեկտներ: Հայերի և ասորիների ցեղասպանությունների համեմատական կանցկացնի Անահիտ Խոսրոևան' Չիկագոյի համալսարանից: «Հայերի ունեցվածքի կողոպուտը 1918- 1923թթ. և ունեզրկման վերջին փուլը» թեման կներկայացնի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող Անահիտ Աստոյանը, «Նոր մարտավարություններ Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին»' թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Յոզղատի և Տրապիզոնի հայերի տեղահանման և կոտորածների դատավարություններում Հայոց ցեղասպանության անհերքելի վկայությունները կներկայացնի Արևմտահայերի հարցերի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Մելինե Անումյանը, «Ազգային պատկանելիություն, գաղափարախոսություն և ցեղասպանություն հասկացությունների փոխկապակցումը և դրանց արտացոլանքը Հայոց ցեղասպանության մեջ» թեման' Սոֆյա Մանուկյանը' Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանից:
Համաժողովում աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Նախագիծն իրականացվում է Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: