ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոանեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Ծառայությունը ստացել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արթուր Սահակյանի դիմումը' այ ն մասին, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության մարզային քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, իր պաշտպանյալ Ա. Կ.-ն դատարանում հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև' ՀՀ ոստիկանության բաժնում, նրան ապօրինաբար անազատության մեջ են պահել, ինչպես նաև իր նկատմամբ բռնություն են գործադրել:

 

Վերոհիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով Ա. Կ.-ի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու և ՀՀ ոստիկանության մարզային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու զուգորդմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով Ա. Կ.-ի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվում է նախաքննություն: