Գերմանիայի «Կոնստանզ» թատրոնում 1915 թվականի Հայոց ցեղասպանության դեպքերի վերաբերյալ ներկայացում բեմադրելու որոշումը լրջորեն անհանգստացրել է տեղի թուրքերին: Ինչպես հաղորդում է  թուրքական Haberler.com-ը, խնդրին միջամտել է նաև Կարլսրուեում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը:

 

պատմությունը» ստեղծագործության հիման վրա: Թատրոնի տնօրեն Քրիստոֆ Նիքսը հայտնել է, որ արդեն երիկար ժամանակ է, ինչ էլեկտրոնային փոստով ստանում են նամակներ, որտեղ կոչ է արվում չեղյալ համարել բեմադրությունը: Նիքսը նշել է նաև, որ իրենց է դիմել թուրքական հյուպատոսարանը' խնդրելով նման բովանդակությամբ ներկայացում չկազմակերպել:

 

Կարլսրուեի թուրքական հյուպատոսարանի արած հայտարարության մեջ ասվում է, որ իրենք «մեծ հարգանք են տածում արվեստի նկատմամբ», սակայն հավատում են, որ ներկայացման միջոցով «թատրոնի հանդիսատեսին ճիշտ տեղեկություն կտրամադրվի»:

 

Թատրոնում ներկայացումը չեղյալ հայտարարելու նպատակով նախատեսվում է նաև իրականացնել բողոքի ակցիա: Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք դիմում են ստացել բողոքի ցույց կազմակերպելու համար, որին կմասնակցի 50-100 մարդ: