Ուկրաինայի իրավապահ մարմիններն այդ երկրի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկիի տնից հայտնաբերել են 42 կգ ոսկի և գրեթե 5 մլն դոլար կանխիկ գումար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

 

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը երկրի էներգետիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պետական սեփականության հափշտակման փաստով հետաքննության շրջանակում խուզարկել են Ստավիցկու բնակության վայրը»,-ասել է Ավակովը:

 

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ' նախարարն ընդգծել է, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել է' 4,8 մլն դոլար կանխիկ գումար, ոսկու ձուլակտորներ՝ ընդհանուր 42 կգ քաշով, հայտնի բրենդների պատկանող ժամացույցներ, թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, ադամանդների նման քարերով տուփեր, անշարժ գույքի, ընկերություններում մասնաբաժինների մասին վկայող փաստաթղթեր և այլն։