Ուկրաինացի ուժայինները Պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի բնակարանից 12 միլիարդ դոլար գումար են առգրավել: Այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН կայքը՝ մեջ բերելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝ ճեպազրույցի ժամանակ կատարված հայտարարությունը:
«Ունեցվածքի այսօրվա առգրավումը կազմում է 12 միլիարդ դոլար և այն մեր հետագա ընթացակարգային գործողությունների տեսանկյունից մեծ նշանակություն ունի»- նշել է նախարարը:
Օրինապահ մարմինների կողմից նախկին նախարար Կլիմենկոյի այլ բնակարանների 183 խուզարկություն ևս իրականացվում է: Խուզարկության է ենթարկվում նաև նրա ընտանիքի անդամների ունեցվածքը: