Ուկրաինայի և Ղրիմի իրադարձությունների ֆոնի վրա Ռուսաստանի և Արևմուտքի միջև արտաքին քաղաքական հարաբերությունների բարդացումը չի բերի «սառը պատերազմի», քանի որ դրանում ոչ ոք շահագրգռված չէ: Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
Չնայած դրան, նրա դիտարկմամբ, Ռուսաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ: Հարցին' չի՞ գտնում, որ նոր «սառը պատերազմն» արդեն սկսվում է' Մատվիենկոն պատասխանել է, որ նման եզրահանգումների համար հիմքեր չկան: «Գտնում եմ, որ այսօր դրա համար հիմքեր չկան, և ոչ ոք նոր «սառը պատերազմում» շահագրգռված չէ: Դա լրջորեն կապակայունացնի իրավիճակն աշխարհում և ընդհանուր առմամբ բացասաբար կազդի տարբեր երկրների հասարակ քաղաքացիների կյանքի վրա»,-ռուսական հեռուստաընկերություններից մեկին ասել է Մատվիենկոն:
Նա ավելացրել է, որ իր կարծիքով' ՌԴ-ի նկատմամբ դեռևս տարվում է տեղեկատվական պատերազմ: «Այն, ինչ կա, լուրջ տեղեկատվական պատերազմն է: Նման հակառուսական քարոզչություն մենք չենք հիշում անգամ «սառը պատերազմի» տարիներից: Իսկապես վիրավորական է, որ սպիտակի վրա ամբողջ ընթացքում սև են խոսում, որ եվրոպական երկրների, Ուկրաինայի քաղաքացիներին զրկում են օբյեկտիվ տեղեկատվությունից»,- նշել է Մատվիենկոն' ընդգծելով, որ ռուսական ԶԼՄ-ներում ինքը որևէ «խախտում» չի նկատել: