Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ղրիմում՝ Ռուսաստանին միանալուց հետո տիրող իրադրությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Հեռախոսային զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

 

«Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ, երկու կողմերն էլ արտահայտել են բավարարվածության զգացում և դրական դիրքորոշում՝ կապված ԵԱՀԿ դիտորների ուսումնասիրություններ անցկացնելու հետ»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

 

Կողմերն արտահայտել են պատրաստակամություն' շարունակելու բանակցությունը: