Ղրիմը կարող է հայտարարվել հատուկ տնտեսական գոտի, իսկ նրա զարգացման համար կարող է ստեղծվել առանձին դաշնային թիրախային ծրագիր: Այս մասին գրում է lenta.ru-ն:

 

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը իր տեղակալների հետ կանցկացնի խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկի Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացումը:

 

Ծրագիրը կմիավորի թերակղզու զարգացման պետական նախագծերը: Ղրիմում կզարգացնեն զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և նավահանգստային ծառայությունները: