ՈւԵՖԱ-ն Մյունխենի «Բավարիային» պատժել է Չեմպիոնների լիգայի 1/8 երզափակչում «Արսենալի» (1:1) հետ հանդիպմանը երկրպագուների անվայել պահվածքի համար:
Հանդիպման ընթացքում երկրպագուները պաստառ էին ցուցադրել, որի վրա գրված է եղել «Gay Gunners» («Զինագործները նույնասեռական են»)` Մեսութ Օզիլի պատկերով:
Մյունխենյան ակումբը ստիպված կլինի վճարել 10 հազար եվրո տուգանք, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայեդի» հետ «Ալիանց Արենայում» կայանալիք հանդիպման ժամանակ դաշտի տերերի երկրպագուների համար նախատեսված տրիբունայի սեկտորներից մեկը փակ կլինի. տեղեկացնում է Sky Sports-ը: