Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում, որ այս տարի Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ խթանելով տնտեսական աճը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։ Նրա խոսքով՝ 2013 թվականին բյուջեի պակասուրդը հիմնականում պայմանավորված էր որոշ մեծամասշտաբ ծրագրերի, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ծախսերի և գ նումների գործընթացի իրավական նոր կարգավորմամբ, ինչի նպատակը գործընթացն ավելի հստակ և թափանցիկ դարձնելն էր։ «Ակնկալում ենք, որ այս տարի ծախսերը կվերադառնան իրենց բնական տեմպին, և պակասուրդը զգալիորեն ավելի կլինի' գերազանցելով ՀՆԱ 2 տոկոսը, ինչը կարևոր խթան կլինի տնտեսական աճի համար»,- ասաց նա։
Հայաստանի 2014 թվականի պետբյուջեի ծրագրված եկամուտները կազմում են 1 տրլն 135 մլրդ դրամ, ծախսերը' 1 տրլն 245 մլրդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2.3 տոկոսը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը' 8.6 տոկոս։