Եվրամիության երկրներում ապաստան խնդրած մարդկանց թիվը 2003 թվականին կազմել է 435 հազար, ինչը հարյուր հազարով ավելի է, քան 2012 թվականին: Այդ մասին վկայում են Եվրոպայի վիաճակագրական գործակալության՝ Եվրոստատի նոր զեկույցի տվյալները:

 

Ինչպես հետեւում է զեկույցից, անցյալ տարի ապաստան ստանալու հայտեր ներկայացրած մարդկանց առավել մեծ թիվ է գրանցվել Գերմանիայում (127 հազար), ինչպես նաեւ Ֆրանսիայում (65 հազար), Շվեդիայում (54 հազար), Մեծ Բրիտանիայում (30 հազար) եւ Իտալիայում (28 հազար), ինչը կազմում է հայտատուների ընդհանուր թվի 70 տոկոսը: Զերկույցի տվյալներով՝ հայտատուների թվաքանակով առաջին տեղում Սիրիայի քաղաքացիներն են (50 հազար մարդ), երկրորդ տեղում ռուսաստանցիներն են (41 հազար), երրորդում՝ Աֆղանստանի բնակիչները (26 հազար):

 

Ինչպես նշվում է զեկույցում, ապաստան խնդրածների 65 տոկոսը մերժում է ստացել, 15 տոկոսին փախստականի կարգավիճակ է տրամադրվել, 14 տոկոսին հատկացվել է դրամական օժանդակություն, իսկ 5 տոկոսին թույլատրել են մնալ հումանիտար շարժառիթներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի: