Իսրայելական մամուլը, անդրադառնալով Թուրքիայում Twitter սոցիալական ցանցն իշխանության կողմից արգելվելու մասին որոշմանը, գրել է, որ «Թուրքիայի հռչակած մահմեդական ժողովրդավարությունը հօդս ցնդեց»: Երուսաղեմի մամուլը շեշտել է, որ Twitter-ին դրված արգելքը բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի իշխանության հեղինակության վրա եւ բավականին կբարձրացնի ընդդիմության հնարավորություններն առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

 

Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները նաեւ հայտնել են, որ Թուրքիայի վերաբերյալ քաղաքականության մեջ ԱՄՆ-ի դիրքորոշումը կտրուկ փոխվել է, եւ այդ երկիրն արդեն բարեկամից վերածվել է թշնամու: