Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը (ՄԻԿ) խստորեն քննադատել է Անկարայի տարածաշրջանային քաղաքականությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական HaberTurk հեռուստաալիքի կայքը, սիրիական Ռոջավա (Քուրդիստան) այցելելու թույլտվության համար մեկ ամսից ավելի սպասող ՄԻԿ-ի նախագահ Օզթուրք Թուրքդողանն ասել է. «Թուրքիան վերածվել է ջիհադական երկրների զինծառայության բաժանմունք բացած երկրի: Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպությունը ինչպես կարող էր զինծառայության բաժանմունքներ բացել Ադըյամանում եւ Ուրֆայում: Չէ՞ որ այդ զենքը մի օր կշրջվի ձեր դեմ»,- թուրքական ի շխանություններին քննադատել է Թուրքդողանը:
Նշելով, որ Անկարան չպետք է օժանդակի Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ջիհադականներին, ՄԻԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի այդ քաղաքականությունից եւ հարգանք դրսեւորի Ռոջավայում սեփական ինքնակառավարում ստեղծող քրդերի նկատմամբ: