Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող հերթական որոշումն է կայացրել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Dicle լրատվական գործակալությունը, դատական գործը հարուցվել էր այն բանի առնչությամբ, որ Թեքիրդաղի բանտում կալանավորներին բանտի ղեկավարությունը հրաժարվել էր տալ քրդերեն հրատարակվող Azadiya Welat թերթը:

 

Բանտում գտնվող 13 կալանավորներ դիմել էին ՄԻԵԴ' պահանջելով դատապարտել թուրքական պետությունը: Բողոքի քննության արդյունքում եվրոպական դատարանը մեղավոր էր ճանաչել Թուրքիային' արձանագրելով, որ եղել է «խոսքի ազատության խախտում»: ՄԻԵԴ կայացրած որոշմամբ' Թուրքիան պարտավորվել է կալանավորներից յուրաքանչյուրին վճարել 300-ական եվրո բարոյական փոխհատուցում և ևս 500 եվրո' դատական ծախսերը հոգալու համար: Ընդհանուր առմամբ' թուրքական պետությունն ազատազրկվածներին վճարելու է 10 հազար 400 եվրո փոխհատուցում: