ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության կողմից մարտի 25-ին կաշառք ստանալիս ձերբակալվել է Հրազդանի զինվորական կոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ Սերգեյ Վարդանի Սարգսյանը:
«ՀՀ ՊՆ-ը բազմիցս հայտարարել է, որ անողոք պայքար է մղելու անօրինականությ ունների դեմ և տապալվելու են բոլոր խարդախների քայլերը»,-գրել է Հովհաննիսյանը:
2014 թվականի մարտի 19-ին' ժամը 17.10-ին, Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել էր Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում: ՁերբակալվեÕ ¬ է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: