Լոնդոնի «Արսենալը» փոխարինող է փնտրում ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերին, հայտնում է «The Telegraph»-ը:
Թեկնածուների թվում են Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու «Լիվերպուլը» գլխավորող Բրենդան Ռոջերսը:
Վենգերը մտադիր է հեռանալ ակումբից: Հիմնական պատճառն այն է, որ ակումբի ղեկավարները տրանսֆերային գործարքները չեն համաձայնեցինի իր հետ:
Մասնագետն «Արսենալը» գլխավորում է 1996-ից ու նրա ղեկավարությամբ թիմը 3 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, 4 անգամ էլ հաղթել է Անգլիայի Գավաթում: