ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մարտի 27-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: