Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և Գլխավոր մուֆտիի հետ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Լաթաքիայում գտնվող պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

 

«Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև' անդրադարձել մեր հայրենակիցների շուրջ ստեղծված իրավիճակին: Երևան վերադառնալուց հետո ավելի մանրամասն և՛ մեր փաստահավաք առաքելության արդյունքները, և ՛ տպավորությունները, և՛ մեր հայրենակիցներից ստացված առաջարկությունները կներկայացնենք հանրապետության Նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին և կներկայացնենք այլ մանրմասներ»,- տեղեկացրեց պատգամավորը։

 

Մանրամասն' սկզբնաղբյուր կայքում: