Այս պահին Սահմանադրական դատարանի առջև մեկնարկել է «Դ!եմ եմ» նախաձեռնության լուռ ակցիան:
«Դեմ եմ»-ի անդամներն ակցիայի մասնակիցներին սպիտակ ժապավեններ են բաժանում: Ժամը 13:15-ին ՍԴ-ի դիմաց Ֆլեշմոբ կիրականացվի. բոլորը սպիտակ ժապավեններով կկապեն իրենց աչքերն՝ անկողմնակալության կոչ անելով Սահմանադրական դատարանին:
Նշենք, որ ներսում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 30 րոպեանոց ընդմիջումից հետո, հայտարարել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությանը վերսկսելու մասին: